Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Հուլիս / 2021 : 18-37

Ձեզ ենք ներկայացնում համեղ ամառային տոլմայի բաղադրատոմս

Ամառային տոլմայի սեզոնը բացվել է։ Ձեզ ենք ներկայացնում համեղ ամառային տոլմայի բաղադրատոմս տոլմայի սիրահարների համար։

Բաղադրիչներ՝
• 2 կանաչ պղպեղ
• 1 կարմիր պղպեղ
• 1 դեղին պղպեղ
• 2 բադրիջան
• 3 գլուխ սոխ

Լցոնելու համար՝
• բասմատի բրինձ 10 ճ.գ.
• 1 գազար՝ մանր կտրատած
• կանաչ սոխ՝ կտրատած
• 1 պճեղ սխտոր
• 3 լոլիկ՝ կտրատած
• մաղադանոս 1/2 բաժակ՝ կտրատած
• աղ 1 թ.գ.
• սև պղպեղ 1/2 թ.գ.
• կարմիր քաղցր պղպեղ 1 թ.գ.
• քիմիոն 1 թ.գ.
• տոմատի մածուկ 1 թ.գ.
• 2 կիտրոնի հյութ
• ձիթայուղ 1/2 բաժակ
• ջուր 4 բաժակ


Պատրաստման եղանակը՝

Պատրաստել միջուկը։ Բրինձը լվանալ սառը ջրով, ավելացնել մյուս բաղադրիչները լցոնի, խառնել։
Գլուխ սոխը թողնել եռացող ջրի մեջ 15 րոպե, միջուկը հանել, բիբարների գլուխը կտրել, սերմերը հեռացնել, բադրիջանները փորել, ապա լցոնել միջուկով բիբարները, բադրիջանները և գլուխ սոխերը։ Դասավորել կաթսայի մեջ, տոմատի մածուկը, կիտրոնի հյութը ձեթն ու ջուրը խառնել, լցնել կաթսայի մեջ բանջարեղենի վրա և եփել մարմանդ կրակով մինչև 45 րոպե։
Դիտվել է 13272անգամ
Վերջին լուրեր