30 / Հուլիս / 2021 : 11-25

Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով կրկնվող միջադեպերը լուրջ մտահոգություն են առաջացնում. ԵԱՀԿ գործող նախագահ

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածությանը՝ կողմերին կոչ անելով ամբողջությամբ կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները:

Լինդեն այս մասին գրառում է արել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Հայ-ադրբեջանական սահմանին կրկնվող միջադեպերի մասին հաղորդագրությունները լուրջ մտահոգություն են առաջացնում: Կոչ եմ անում կողմերին հիմնվել վերջին հումանիտար քայլերի վրա և ամբողջությամբ կատարել նոյեմբերի 9 -ի հայտարարությունը՝ չլուծված խնդիրները խաղաղ ձևով լուծելու համար»,-գրել է Լինդեն:
Դիտվել է 5975անգամ
Վերջին լուրեր