Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Հուլիս / 2021 : 14-40

Թուրքիայի խորհրդարանի նախագահը Շուշիում է

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (մեջլիս) նախագահ Մուսթաֆա Շենթոփն այցելել է Ադրբեջանի օկուպացրած հայկական Շուշի բերդաքաղաք: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Թուրքական պետական «TRT» հեռուստատեսությանը տված հարցազրույցում Շենթոփը խոսել է հայերի կողմից «Շուշիի ավերման» մասին՝ համոզմունք հայտնելով, որ Շուշին շուտով կվերականգնվի:

Արցախի խաղաղ բնակավայրերի ռմբակոծման ու ավերման մեջ մեծ ներդրում ունեցած պետության խորհրդարանի ղեկավարը անհեթեթաբար հայկական կողմին է մեղադրել բարբարոսության և ավերածություններ իրականացնելու մեջ:

Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի խորհրդարանի նախագահները միասին շրջել են Ադրբեջանի կողմից զավթված հայկական բերդաքաղաքում:

Շենթոփն ուղերձ է հղել Հայաստանին՝ կոչ անելով հրաժարվել «ագրեսիվ քաղաքականությունից»: Նա տարածաշրջանային կայունության և խաղաղության դեմ ուղղված քայլերի մեջ է մեղադրել Հայաստանին՝ նշելով որ խաղաղությունն առաջին հերթին Հայաստանի ժողովրդին է անհրաժեշտ:
Դիտվել է 6733անգամ
Վերջին լուրեր