30 / Հուլիս / 2021 : 15-38
Եվրոպական խորհրդարանի զեկուցողները դատապարտել են Ադրբեջանի սադրիչ գործողությունները
Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, ԵԽ Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը և ԵԽ Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Զելյանա Զովկոն համատեղ հայտարարություն են տարածել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած մահացու բախումների վերաբերյալ՝ ցավ հայտնելով ադրբեջանական զինուժի սադրանքների հետևանքով զոհված հայ զինծառայողների մահվան կապակցությամբ և դատապարտելով ադրբեջանական կողմի բորբոքիչ և անպատասխանատու հայտարարությունները ՀՀ տարածքների վերաբերյալ:
Այս մասին հայտնում է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքը:
«Մենք սգում ենք հուլիսի 28-ին Գեղարքունիքի մարզի սահմանին ադրբեջանական զինուժի հետ բախումների հետևանքով զոհված երեք հայ զինծառայողի մահը,որն, ըստ հաղորդագրությունների, տեղի է ունեցել վաղ առավոտից սկսած հայկական դիրքերի և որոշ հայկական գյուղերի վրա կրակ բացելուց հետո, և մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին: Դժբախտաբար, սա ընդամենը մեկն է վերջին ամիսներին միջադեպերի կամ սադրանքների այն շարքից՝ ներառյալ միջպետական սահմանին տեղի ունեցած բռնությունները, որոնք սկսվեցին ադրբեջանական զորքերի՝ մայիսի 12-ին Հայաստանի տարածք ներխուժելուց հետո:
Մենք կոչ ենք անում երկու կողմերին խստորեն հետևել հրադադարին և խուսափել ցանկացած սադրանքից: Սահմանի վերաբերյալ ցանկացած հնարավոր տարաձայնություն պետք է լուծվի սահմանագծման և սահմանազատման շուրջ բանակցությունների և ոչ թե ուժի կիրառման և միակողմանի գործողությունների միջոցով: Բոլոր զորքերը պետք է հետ քաշվեն մինչև մայիսի 12-ը զբաղեցրած դիրքերը՝ հրադադարի մասին Եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան», - նշել են ԵԽ պատգամավորները:
Եվրախորհրդարանի պատվիրակությունը շեշտել է, որ իրադրության կայունացման և լարվածության թուլացման համար ծայրաստիճան կարևոր է, որ անմիջապես դադարեցվի «բորբոքիչ հռետորաբանությունը»: Այս համատեքստում Կալյուրանդը, Կովաչևը և Զովկոն դատապարտում են Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները այսպես կոչված «Արևմտյան Զանգեզուրի» վերաբերյալ և Հայաստանի Հանրապետության տարածքները իբրև ադրբեջանցիների «նախնիների հողեր» ներկայացնելը:
«Նման հայտարարությունները խիստ անպատասխանատու են և կարող են էլ ավելի խարխլել տարածաշրջանային անվտանգությունը: Մենք հիշեցնում ենք Եվրոպական միության հանձնառությունը աջակցելու վստահություն կառուցող միջոցառումներին և բոլոր խնդիրները բանակցությունների սեղանի շուրջ լուծելուն՝ ներառյալ տևական հակամարտության կարգավորման և Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի շուրջ բանակցությունների վերսկսումը», - ասված է ԵԽ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության հայտարարության մեջ:
Դիտվել է
7255անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու . կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին...
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի...
02 / Սեպտեմբեր / 2021
Մահացել է «Սիրտակի» պարի երաժշտության հեղինակ Միկիս Թեոդորակիսը
Վախճանվել Է աշխարհահռչակ հույն կոմպոզիտոր Միկիս Թեոդորակիսը. նա 96 տարեկան Էր: Այդ մասին հաղորդել Է ERT հանրային հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Թեոդորակիսը երկար ժամանակ հիվանդ...
01 / Ապրիլ / 2020
Կորոնավիրուսից պաշտպանվելու համար օդը որքա՞ն խոնավ պետք է լինի. Annual Review of Virology
Օդի 40-60 տոկոս համեմատական խոնավության դեպքում նոր կորոնավիրուսը հիվանդներից առողջներին է փոխանցվում ավելի հազվադեպ: Այս մասին հայտնում են Յելի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները, որոնց կատարած նոր...
01 / Ապրիլ / 2020
Ռուսաստանում ևս անձանց տեղաշարժը վերահսկվում է սմարթֆոններով
Մարտի 27-ից Ռուսաստանում գործարկվում է համակարգ, որը նախատեսված է սմարթֆոնների միջոցով այն անձանց տեղաշարժը վերահսկելու համար, ովքեր կարող են կապ ունենալ COVID-19 կորոնավիրուսով վարակված անձանց...
02 / Ապրիլ / 2020
Չինացի համաճարակաբանը հայտնել է՝ երբ կնահանջի կորոնավիրուսն աշխարհում . Ն. Հոխիկյան
Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Չինաստանում հայտնի համաճարակաբան Չժուն Նանշանը հայտարարել է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսը կնահանջի ապրիլի...
02 / Ապրիլ / 2020
Կորոնավիրուսով պացիենտը վարակիչ է ախտանիշների առաջանալուց 1-3 օր առաջ. CDC
Կորոնավիրուսով վարակված մարդիկ վարակիչ են մինչեւ առաջին ախտանիշների ի հայտ գալը արդեն 1-3 օր առաջ: Այս մասին նշված է ամերիկյան Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի (Centers for...
02 / Ապրիլ / 2020
Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել. Ի գիտություն ՀՀ-ից Ճապոնիա և Կորեա ժամանող ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների
Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել ապրիլի 3-ից անորոշ...
02 / Ապրիլ / 2020
Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջարկել է աղոթել լրատվամիջոցների աշխատակիցների համար
Հռոմի Ֆրանցիսկոս պապը թվիթերի իր միկրոբլոգում գրառում է արել՝ առաջարկելով աղոթել լրատվամիջոցներում աշխատող այն մարդկանց համար, որոնք այս օրերին մարդկանց օգնում են իրենց ամբողջությամբ մեկուսացված...