30 / Հուլիս / 2021 : 19-29

«Ունեմ տանը հիվանդ մայր, որի խնամակալը ես եմ». հայ գերին Բաքվի դատարանում խնդրում է իրեն արդարացնել (տեսանյութ)


Ադրբեջանական ԶԼՄ-ները տեսանյութ են հրապարակել, որում երևում է` ինչպես է Ադրբեջանում պահվող հայ գերին դատավորին խնդրում իրեն արդարացնել:

«Ունեմ տանը հիվանդ մայր, որի խնամակալը ես եմ»,- հուզված վիճակում ասում է նա:

Հիշեցնենք` հունիսի 17-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածը՝ 110։



Տեսանյութը օգտատեր Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան էջից, որտեղ նա հետևյալ գրառումն է արել․

«Ո´չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո´չ Ռոբերտ Քոչարյանի, ո´չ Սերժ Սարգսյանի ժամանակ, պարզապես անհնար էր, որ նման բան տեղի ունենար: Անհնար էր, որ հայ զինվորը դատարանում լացելով արդարացում խնդրեր... Արագ-արագ իրենց գերիներին և դատվածներին ետ վերադարձրեցիք, այ անասուններ, բա մերո՞նք... Մերոնք բա, արա´:

Այսօր իշխանությունը բռնազավթածը քրեականացնում է հայհոյանքը, որը հնչել է, հնչում է և հնչելու է իր և իր թիմի հասցեին: Մինչդեռ, լավ պատկերացնում են, որ իրենց տան անդամների ականջները օրը 24 ժամ վառվելու են: Լավ, ես չեմ դուք եք, բա էս տղերքի ապագան էսպե՞ս պետք է լիներ... Լավ, ձեր խիղճը չի տանջու՞մ, ձեր սիրտը չի ցավու՞մ, երբ նայում եք էս տղուն... Սատանա եք դուք...
Բառեր չեմ գտնում... ծափ տվեք, արա´, ծա՜փ...»
Դիտվել է 51114անգամ
Վերջին լուրեր