31 / Հուլիս / 2021 : 13-53

(ԹԱՐՄԱՑՎԱԾ) Ադրբեջանցիները հայտնում են հերթական կորստի մասին

Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ հուլիսի 29-ի գիշերը Արցախի օկուպացված Մարտունու շրջանում անհայտ պայմաններում մահացել է զինծառայող Ասլանով Շամիլ Մայիս օղլուն (Aslanov Şamil Mayis oğlu)։ Գրում է Razminfo-ն։

[ԹԱՐՄԱՑՈւՄ] Ավելի ուշ դեպքի առթիվ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ 18-ամյա զինծառայողը նախնական վարկածով մահացել է զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով։


Սակայն նշենք, որ ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևը պնդում է, որ Ասլանով Շամիլին սպանել է ծառայակիցներից մեկը, և դեպքը տեղի է ունեցել ոչ թե Մարտունիում, այլ Բեյլագանում տեղակայված զորամասերից մեկում։ [ԹԱՐՄԱՑՈւՄ]

Տեղեկությունն առայժմ պաշտոնապես հաստատված չէ, սակայն սոցցանցերում շրջանառվում է դիպուկահարի կրակոցից գլխի շրջանում մահացու վիրավորում ստանալու վարկածը։
Դիտվել է 43681անգամ
Վերջին լուրեր