31 / Հուլիս / 2021 : 16-10

Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր ու վիրավորներ

Թուրքիայում անտառայինհրդեհներն անկառավարելի են դառնում: Հազարավոր հրշեջներ միացել են հրդեհաշիջման աշխատանքներին՝ փոխանցում է Al Jazeera-ն:

Թուրքիայի՝ Միջերկական ու Էգեյան ծովերի ափերին գտնվող 17 շրջաններում արձանագրվել է կրակի մոտ 70 օջախ: Բնական աղետի հետևանքով մահացել է չորս մարդ, սակայն մտավախություն կա, որ զոհերի թիվը կավելանա: Կան բազմաթիվ վիրավորներ: Աղետի գոտում իրականացվում է բնակիչների ու զբոսաշրջիկների տարհանում:


Անտառային հրդեհների պատճառն ուժեղ քամիներն և օդի բարձր ջերմաստիճանն են:
Դիտվել է 13774անգամ
Վերջին լուրեր