02 / Օգոստոս / 2021 : 13-30

Հայաստանում շրջանառվում է կորոնավիրուսի «Դելտա» շտամը


ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, Հայ-ռուսական Սլավոնական համալսարանը և Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը միասին իրականացրել են COVID-19-ի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություն:
Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Ընդհանուր վերցված 30 նմուշից 4-ում հայտնաբերվել է բրիտանական շտամը, իսկ 25-ում՝ «Դելտա» շտամը:
Դիտվել է 8983անգամ
Վերջին լուրեր