03 / Օգոստոս / 2021 : 09-50

Թուրքիայում անտառները հրկիզելու կասկածանքով ձերբակալվել են ռուս զբոսաշրջիկներ

Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է երկու ռուս զբոսաշրջիկների, ովքեր զբոսնելիս են եղել Անթալիայի արվարձանում գտնվող անտառում: Հաղորդում է CNN TÜRK- ը:

Տեղի բնակիչները կապ են հաստատել իրավապահ մարմինների հետ, ովքեր նկատել են պայուսակները ձեռքներին մարդկանց, ովքեր զբոսնում էին Թյունեքթեփ լեռան մոտ գտնվող անտառում: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 31-ին:

Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու հակաահաբեկչական ծառայության աշխատակիցները: Հեռադիտակով եւ լուսանկարչական սարքավորումներով զինված՝ նրանք սկսել են փնտրել զբոսաշրջիկներին, իսկ մեկ ժամ անց նրանց գտել են լեռը բարձրացնող ճոպանուղու հենարանների տակ:

Ստուգվել են հանգստացողների անձնագրերը եւ պայուսակների պարունակությունը, որից հետո նրանք տեղափոխվել են ոստիկանական բաժանմունք` մանրազնին խուզարկության համար:

Ներկայումս Թուրքիայի 12 նահանգներում հրդեհի վտանգի պատճառով արգելվում է մուտք գործել անտառային գոտիներ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Կրակի երեխաներ» կազմակերպությունը ստանձնել է Թուրքիայում անտառների հրկիզման պատասխանատվությունը։
Դիտվել է 70201անգամ
Վերջին լուրեր