03 / Օգոստոս / 2021 : 14-18
Երգչուհի Յանա Գրիգորյանին մեղադրել են հայ երգիչներերից մեկի հետ սիրավեպ ունենալու մեջ (լուսանկար)
«Ֆոտոմոդել, 20 միջազգային գեղեցկության մրցույթների ազգային տնօրեն, երգչուհի Յանա Գրիգորյանն օրերս տհաճ միջադեպի կիզակետում է հայտնվել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ երեւանյան ժամանցի կենտրոններից մեկի դիմաց, որտեղ Յանան աշխատում է որպես երգչուհի, մի կին սկսել է բղավել նրա վրա՝ մեղադրելով, որ երգչուհին սիրային կապ ունի իր երգիչ ամուսնու հետ: ArmLur.am-ը առավել մանրամասների շուրջ զրուցել է Յանա Գրիգորյանի հետ:
Մեզ հետ զրույցում Յանան սկզբում չցանկացավ մեկնաբանել որեւէ բան, սակայն երգչուհին հաստատեց տեղեկությունը:
«Բոլորը գիտեն, որ ես աշխատում եմ երևանյան տարբեր ժամանցի վայրերում, եւ հերթական անգամ, երբ շտապում էի ակումբներից մեկում աշխատանքի, դռան մոտ ինձ հանդիպեց մեր ակումբի երգիչներից մեկի կինը, ում անունը հասկանալի պատճառներով չեմ ցանկանում նշել: Նա սկսեց ինձ մեղադրել իր ամուսնու հետ սիրային կապ ունենալու, իրենց ընտանիքը քանդել փորձելու մեջ, եւ այնպիսի աղմուկ բարձրացեց, որ հարևան շենքերի բնակիչներն ու ակումբի աշխատակիցները դուրս էին եկել՝ տեսնելու՝ ինչ է կատարվում: Որքան էլ որ ես փորձում էի հանգստացնել նրան՝ վստահեցնելով, որ ես ու նրա ամուսինը պարզապես գործընկերներ ենք, իսկ այն հաղորդագրությունը, որը նա տեսել է, պարզապես սովորական, գործընկերոջն ուղղված հաղորդագրություն է, միեւնույն է, նա շարունակում էր բղավել»,- պատմեց Յանան:
Մեր այն դիտարկմանը, որ այդ կնոջ հետ նաեւ երեխաներ են եղել, Յանան խոստովանեց. «Այս ամենի մեջ ինձ համար ցավալին այն էր, որ նա եկել էր իր երեխաների հետ, եւ այդ ամենը կատարվում էր հենց նրանց ներկայությամբ: Թեեւ ես ամուսնացած չեմ եւ երեխաներ չունեմ, սակայն չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի է խաղալ երեխաների հոգեբանության հետ եւ ստիպել նրանց ականատես լինել այդ, մեղմ ասած, տհաճ միջադեպին»:
Երգչուհու խոսքով՝ ամեն ինչ բարեհաջող է ավարտվել, քանի որ այդ ամենին միջամտել է իր գործընկերն ու ներողություն խնդրել իր կնոջ վատ պահվածքի համար:
«Միգուցե սա շատերի համար սովորական երեւույթ լինի, սակայն բոլորը գիտեն, որ ես ունեմ սկզբունքներ, որոնց երբեք չեմ դավաճանի: Ես կարողանում եմ հստակ տարանջատել գործնականն ու անձնականը, եւ որեւէ մեկին թույլ չեմ տա խաղալ իմ անվան հետ: Ես հանրային մարդ եմ ևեւ վստահեցում եմ, որ զրպարտության համար պատասխանատվության կկանչեմ ցանկացածի, ով կփորձի խաղալ իմ բարի համբավի հետ»,- զրույցը եզրափակեց Յանա Գրիգորյանը»,- գրում է ArmLur.am լրատվականը։
Դիտվել է
23748անգամ
Դիտեք նաև
23 / Հուլիս / 2022
«Բարով ես ծնվել մեր տղա»․ Նազենի Հովհաննիսյանը՝ Ավետ Բարսեղյանին (լուսանկար)
Երգահան, հաղորդավար Ավետ Բարսեղյանն այսօր նշում է ծննդյան օրը։Այդ առիթով սոցիալական ցանցերում նրան ջերմ շնորհավորել է դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։ «Վարպետս, Ընկերս, Եղբայրս,...
31 / Հունվար / 2020
Աշխարհի 5 ամենաշքեղ հյուրանոցները (լուսանկարներ)
Աշխարհի 10 ամենաշքեղ հյուրանոցները, ուր երբևէ կայացել են ամենաշքեղ հարսանիքներն ու միջոցառումները, առանձնանում են իրենց յուրատեսակ դիզայնով և անհավանական շքեղությամբ, ներկայացնում է rbc.ru-ն:
1....
31 / Հունվար / 2020
Աշխարհի 7 ամենաշքեղ և թանկարժեք տները
1. Պենտհաուս One Hyde Park -ում, Լոնդոն — 220 մլն դոլար
01 / Փետրվար / 2020
Աշխարհի ամենաշքեղ լողավազանները
Աշխարհի լավագույն հյուրանոցները իրենց հյուրերին, ի թիվս այլնի, գրավում են նաև շքեղ լողավազաններով:
Ստորև ներկայացնում ենք աշխարհի լավագույն լողավազանները, որոք ապշեցնում են իրենց գեղեցկությամբ,...
03 / Մարտ / 2020
Մանրամասներ կայանալիք Դասարանցիները գեղարվեստական ֆիլմից
Դերասան Տիգրան Նալչաջյանը շուտով լսարանին կներկայացնի Դասարանցիները գեղարվեստական նոր ֆիլմը։ Տիգրանն այստեղ հանդես է գալիս և՛ որպես դերակատար, և՛ որպես պրոդյուսեր։
21 / Ապրիլ / 2020
Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին ոճային պիջակով է։։
Ժամանակի ընթացքում մեր ճաշակն ու նախասիրությունները փոխվում են. օրինակ՝ ես կյանքիս առաջին 10 տարիներին փողաշուշան (կալա) ծաղիկն...
28 / Մարտ / 2020
Սիրուշոյի և Լևոն Քոչարյանը՝ կարանտինի օրերին
Սիրուշոն թարմացրել է իր միկրոբլոգը՝ հրապարակելով նոր լուսանկարներ և այդպիսով՝ ցույց տալով, թե ինչպես է անցկացնում օրը ամբողջ օրը տանը լինելով։
28 / Մարտ / 2020