04 / Օգոստոս / 2021 : 20-09

Մերկելը շնորհավորել է Փաշինյանին

Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին` ՀՀ պաշտոնում նշանակվելու առթիվ:

Իր շնորհավորական ուղերձում կանցլերը նշել է, որ Փաշինյանը ստանձնում է վարչապետի պաշտոնը լուրջ մարտահրավերների, անորոշության և համաճարակի ժամանակ, որը պահանջում է աննախադեպ միջոցներ: Ընթացիկ բարեփոխումների ճանապարհին Գերմանիան կմնա հուսալի գործընկեր, ասել է կանցլերը:

Անգելա Մերկելը նաեւ նշել է, որ Բեռլինը պատրաստ է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ԼՂ հակամարտության խաղաղ լուծման ուղիներ փնտրելու ուղղությամբ:
Դիտվել է 4855անգամ
Վերջին լուրեր