Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Ապրիլ / 2020 : 19-24

Ի՞նչ ենք ուզում արտաբերի Թրամփը, և ինչ ենք արտաբերում մենք

Մինչ հայրենիքում ու սփյուռքում ապրող հայերն ամեն բան անում են, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը և ուղիղ ձևով արտաբերի «ցեղասպանություն» եզրույթը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնական էջում, խոսելով ցեղասպանության մասին, գործածում է «եղեռն» բառը, որն ամբողջովին չի արտահայտում 1915թ.

Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած դեպքերը: Ավելին` տասնամյակներ շարունակ հայերս խնդրել ու պահանջել ենք, որ աշխարհի գերտերությունները, հայերի ցեղասպանության մասին խոսելիս, գործածեն «ցեղասպանություն» բառը` մշտապես հոլովվող «եղեռն» կամ «կոտորած» բառերի փոխարեն: Չեմ ուզում պնդել, որ Նիկոլ Փաշինյանը դիտավորյալ է անում այդ ամենը, բայց...ինչու՞ ենք սպասում, որ ԱՄՆ-ի նախագահը գործածի «ցեղասպանություն» բառը, եթե մեր երկրի ղեկավարան այդ իրողությունն անվանում է եղեռն:

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է 24418անգամ
Վերջին լուրեր