07 / Օգոստոս / 2021 : 17-12

Պատվաստվել, թե՞ ոչ

Մեր Տարածաշրջանում համաճարակային իրավիճակը լարված է. հուլիսի վերջին հայտարարել էր ՀՀ Առողջապահության նախար Անահիտ Ավանեսյանը և նշել, որ պատվաստումների նկատմամբ ակտիվությունն աճում է։

«ՀՀ-ում պահպանում ենք կայուն հարաբերական վիճակ, բայց ամեն շաբաթ նկատում ենք աճ, ուստի պետք է ամեն ինչ անենք՝ կտրուկ աճ չունենալու համար»,- նշել է Ավանեսյանը։

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Հայաստանում, հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական և «Դելտա» շտամները։

Նշենք, որ մեր շատ համերկրացիներ դեռևս երկընտրանքի առջև են պատվաստվել թե ոչ։ Մի կողմից հորդորում են պատվաստվել, իսկ մյուս կողմից հայաստանյան բնակչությունը կասկածնեներ ունիեն պատվաստումների և պատվաստանյութերի հետևանքներիհետ կապված։

Տեսանյութ։



Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է կորոնավիրուսի պատվաստումներին և նշել՝ չի կարելի պարտադրել քաղաքացիներին պատվաստվել։

Արա Զոհրաբյանը մասնավորապես գրել է ․

ՊԱՏՎԱՍՏՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Չեմ պատվաստվել .covid.-19-ի դեմ, և այդ առնչությամբ ուզում եմ կիսվել մտքերովս՝

1․Պատվաստանյութի կազմում գտնվող յուրաքանչյուր բաղադրիչ ծառայում է որոշակի նպատակի, և յուրաքանչյուր բաղադրիչ փորձարկվում է արտադրության գործընթացում: Պատվաստանյութերի մեջ մտնում են մասնավորապես հետևյալ բաղադրիչները՝ հակագենը, կոնսերվանտները, կայունացուցիչները, մակերեսային ակտիվ նյութերը, լուծիչները և այլն:


2. Պատվաստանյութի բոլոր բաղադրիչները ստուգվում են անվտանգության տեսակետից: Պատվաստանյութի փորձարկումը որպես կանոն իրականացվում է 3 փուլով: Դրա համար պետք է բավարար ԺԱՄԱՆԱԿ: Տարբեր մասնագետներ փորձարկման ժամանակաշրջանը տարբեր են նշում, բայց չեմ լսել, որ մեկ տարվա ընթացքում կարելի է արդյունավետ և անվտանգ պատվաստանյութ ստանալ:

3. AstraZeneca-ի SARS-CoV-2 վարակի սիմպտոմատիկ ընթացքի դեմ պաշտպանության արդյունավետությունը, որը տրամադրվում է .COVID. -19 AZD1222- ի դեմ պատվաստանյութով, կազմում է 63,09%:

4. Արդյոք վստահ ենք, որ մեծ վնաս չենք ստանալու այս փուլում լրիվ ու բավարար փորձարկում չանցած պատվաստանյութերի կիրառման արդյունքում.

5. Արդյո՞ք այս փուլում պատվաստանյութ ստանալով, ինքներս չենք դառնում բժշկական փորձի օբյեկտ, իսկ ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող առանց իր ազատ և հստակ արտահայտած համաձայնության ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի: Մարդը նախապես տեղեկացվում է նման փորձերի հնարավոր հետևանքների մասին:

Այս մտքերն ինձ հուշում են, որ՝
պատվաստվելու հարցը պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու գիտակցված որոշումը.

չի կարելի պարտադրել քաղաքացիներին պատվաստվել»:

Դիտվել է 15874անգամ
Վերջին լուրեր