Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Օգոստոս / 2021 : 10-33

Ո՞ր մթերքներն են արգելված թագավորական ընտանիքում


Բրիտանական թագավորական տան նախկին աշխատակից Գրանտ Հարրոլդը պատմել է, թե որ մթերքներն են արգելված թագավորական տան անդամների օգտագործման համար։ Այս մասին տեղեկացնում է Daily Express-ը։Նրա խոսքերով՝ թագավորական տան անդամներին արգելված է օգտագործել ծովամթերք, հատկապես՝ արտասահմանյան ուղևորությունների ժամանակ, քանի որ կարող է լինել թունավորման վտանգ։Նշվում է, որ Ելիզավետա 2-րդը և նրա ամուսին արքայազն Ֆիլիպը ևս չեն խախտում այդ արգելքը։ Սակայն այս արգելքն անսպասելի է եղել Մեգան Մարքլի համար, ով 2018 թվականին ասում էր, որ ծովամթերքն առկա է իր իդեալական ճաշացանկում։Հայտնի է դարձել նաև, որ թագավորական տանը խուսափում են օգտագործել նաև սխտոր և մեծ քանակությամբ սոխ։
Դիտվել է 24300անգամ
Վերջին լուրեր