10 / Օգոստոս / 2021 : 14-30

Հորոսկոպի վատագույն զույգերը. հեռու մնացեք միմյանցից

Խոյ և ՑուլԽոյը շատ կամային է, իսկ Ցուլը՝ համառ: Երբ այս երկու հատկանիշները բախվում են, առաջանում է լուրջ խնդիր: Երբ նրանք ի վերջո բաժանվում են, Խոյը ցանկանում է հնարավորինս արագ մոռանալ ամեն բան ինչպես վատ երազ, իսկ Ցուլը դեռ երկար ժամանակ բացատրությունների է սպասում:
Ցուլ և ԱղեղնավորԱղեղնավորը չի կարող ապրել առանց արկածների, իսկ Ցուլը սիրում է ժամանակ անցկացնել տանը, հանգիստ պայմաններում: Նրանց էներգիաներն իրար հակասում են, և Ցուլն ի վերջո չի դիմանում, իսկ Աղեղնավորի համար միևնույն է, նա շատ փորձառու է:
Կույս և ԱղեղնավորԱյս երկուսից և ոչ մեկն էլ հակված չէ լուրջ հարաբերությունների: Կույսերի կարծիքով Աղեղնավորները չափազանց անհոգ են և թեթևամիտ, կարող են օրերով կորչել, ինչը Կույսերը չեն պատրաստվում հանդուրժել, և ամեն բան այդտեղ էլ ավարտվում է:
Կշեռք և ԿույսԿույսը շարունակ քննադատում է Կշեռքին, ինչի արդյունքում նա սկսում է ինքն իր վրա կասկածել: Կույսերը միշտ ցանկանում են ճիշտ լինել, ինչն ահավոր նյարդայնացնում է:
Կարիճ և ԽոյԱյս միությունն իսկական ռումբ է, որը շուտով պայթելու է: Եթե դուք շեքսպիրյան կրքերի սիրահար եք, ապա այս միությունը ձեզ համապատասխանում է: Երկու նշաններն էլ ուժեղ են, կամային, ցանկանում են կառավարումը լիովին իրենց ձեռքում պահել:
Առավել մանրամասն՝ տեսանյութում
Դիտվել է 27765անգամ
Վերջին լուրեր