11 / Օգոստոս / 2021 : 11-02

Պատերազմի ընթացքում ծանոթացած զույգը նշանադրվեց

«Մատիս համարը 15․5 ա, սպասում եմ՝ մատանիով»: Այս նախադասությունը կարդալիս միանգամից վերհիշում ենք պատերազմի ընթացքում Անիի և Գրիշայի յուրօրինակ սիրո պատմությունը: Այս նամակը Անին էր գրել և ուղարկել առաջնագիծ, որի հասցեատերը դարձավ Անիին անծանոթ Գրիշա Մովսիսյանը:

Գրիշան առաջին իսկ հնարավորության դեպքում գտավ Անիին և արդեն ծառայությունից հետո սկսեց քայլեր անել՝ նրա սիրտը նվաճելու, ինչը հերոսի մոտ հաջողվեց:
Զույգը հուլիսի 26-ին թևակոխեց հարաբերությունների նոր փուլ՝ Անին և Գրիշան նշանադրվեցին:
Անիի ծննդյան օրը՝ հուլիսի 26-ին, Գրիշան ամուսնության առաջարկ արեց սիրելիին, ինչին էլ ի պատասխան՝ Անին ասաց՝ համաձայն է: Երջանիկ զույգը, հաղթահարելով բազում խոչընդոտներ և դժվարություններ, անհամբեր սպասում է իրենց ամուսնությանը:
Կարող եք դիտել նաև՝ «Մի սիրո պատմություն. զինվորը պատերազմից հետո գտել է իրեն նամակ ուղարկած աղջկան»:
Դիտվել է 26533անգամ
Վերջին լուրեր