14 / Օգոստոս / 2021 : 20-00
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԸ 100 ՏԱՐԵԿԱՆ Է
Ուղիղ 100 տարի առաջ այս օրը՝ 1921 թ. օգոստոսի 14-ին, Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ բացվեց Պետական թանգարանը, որի հինգ բաժիններից մեկը արվեստի բաժինն էր: Հայաստանի համար դժվարին այդ ժամանակաշրջանում, երբ պետությունը կանգնած էր բազմաթիվ լրջագույն խնդիրների առաջ, նման մշակութային կենտրոնի հիմնումը բավական բարդ, բայց պահանջված ու պատասխանատու քայլ էր: Աշխարհասփյուռ հայությանը պետք էր մի փարոս, որը կմեկտեղեր ազգի մշակութաստեղծ ուժը և կհանդիսանար ոգեղեն վերածննդի հիմք:
Հիմնադրման պահից առ այսօր Հայաստանի ազգային պատկերասրահը հանդիսանում է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ, իսկ հայկական արվեստի հավաքածուով՝ աշխարհում ամենամեծ, ամենահարուստ թանգարանը, որտեղ պահվում են ավելի քան 40 000 ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՆՄՈՒՇՆԵՐ:
Լինելով Հայաստանի կարևորագույն մշակութային կառույցներից մեկը՝ Հայաստանի ազգային պատկերասրահը հավատարիմ է մնացել դեռևս 100 տարի առաջ որդեգրած իր հիմնական սկզբունքներին՝ հավաքել, ուսումնասիրել, պահպանել ու հանրահռչակել հայ և համաշխարհային արվեստի գանձերը ողջ աշխարհում:
Ձևավորված մեկդարյան ավանդույթների ու նվիրյալ աշխատակիցների շնորհիվ՝ Պատկերասրահն այսօր ազգային, հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման, մշակութային դաստիարակության ու գիտակրթական խոշորագույն կենտրոն է, որը քայլելով ժամանակին համընթաց, չի դադարում հիացնել և հետաքրքրել արվեստասեր հանրությանը նոր մտքերով ու նախագծերով:
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐԻՍ ԱՅՍ ԿԱՐԵՎՈՐ ԵՎ ԳԵՂԵՑԻԿ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ
#ՀԱՊ100 #100ամյապատմություն #nationalgallery100 #onthisday
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
https://www.facebook.com/142042579140198/posts/4628917143786030/