18 / Օգոստոս / 2021 : 10-03

Թուրքիան օդային հարված է հասցրել Իրաքի հյուսիսում գտնվող Սինջարի հիվանդանոցին


Թուրքիան օդային հարված է հասցրել Իրաքի հյուսիսում գտնվող Սինջարի հիվանդանոցին, որի հետևանքով զոհվել են տասնյակից ավելի աշխատակիցներ ու խաղաղ բնակիչներ: Այս մասին հայտնել է Fırat News Agency-ն:
Հաղորդվում է, որ երեքշաբթի թուրքական կործանիչները հարված են հասցրել եզդիական Շենգալ (Սինջար) քաղաքի մերձակայքում գտնվող Սիկենիե գյուղի հիվանդանոցի վրա:
Հարձակման հետևանքով կան զոհեր, սակայն ավելի մանրամասն տեղեկություններ դեռևս հայտնի չեն:
Թուրքական ինքնաթիռների թիրախ են դարձել նաև մարդիկ, ովքեր հիվանդանոց են գնացել` ներսում գտնվողներին տարհանելու համար:
Դիտվել է 9179անգամ
Վերջին լուրեր