Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Օգոստոս / 2021 : 10-03

«Քաղցկեղը խժռում է Թուրքիայի նախագահի օրգանիզմը». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Էրդողանի քաղցկեղի հետևանքները երևում են նրա լուսանկարներում․

Օրերս նայում էի Թուրքիայի նախագահի վերջին լուսանկարները։ 21-րդ դարի չարիքը տառապում է աղիների քաղցկեղով, որի դեմ պայքարը սկսվել է դեռևս 2011-ից։ Մի քանի անգամ ծանր վիրահատություն է տարել Էրդողանը, որոնք հիմնականում արել են ԱՄՆ-ից ժամանած լավագույն վիրաբույժները: Հաստ աղիից մոտ 15 սմ հեռավորության վրա հայտնաբերված ուռուցքը 2011-ի նոյեմբերին և 2012-ի փետրվարին հաջողությամբ հեռացվել էր, բայց այն տարածվել է և վերջին 2 տարում ուղղակի խժռում է Թուրքիայի նախագահի օրգանիզմը։

2016-ին երբ անձամբ տեսա Էրդողանին, դեռևս ձիգ մարդ էր՝ իր խոժոռ ու թուրքական հայացքով՝ չպատրաստվելով մեռնել։
Նայում եմ 2021-ի լուսանկարները։ Գրեթե բոլոր տեղերում մեջքը ծռված, մահացող դեմքով մարդ, որի արտաքինի վրա ոչ միայն տարիները, այլև արագորեն տարածվող հիվանդությունն է քայքայիչ դրոշմը դնում։
67-ամյա Էրդողանը երկար չի ապրի, կարծում եմ։ Բայց դա մեզ անտեղի ուրախանալու և նորից երազային ինքնախաբեության հիմք չպետք է տա։
Գործել, գործել և նորից գործել՝ տեղյակ լինելով աշխարհի իրողություններին։ Սա պետք է լինի մեր ապագայի տեսլականը»։
Դիտվել է 34657անգամ
Վերջին լուրեր