23 / Օգոստոս / 2021 : 10-56

Ջո Բայդենը կարծում Է, թե ճիշտ որոշում Է ընդունել Աֆղանստանի վերաբերյալ

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կարծում Է, թե ճիշտ որոշում Է ընդունել Աֆղանստանի վերաբերյալ և բացատրել է, թե ինչու է որոշել զորքերը դուրս բերել Աֆղանստանից


«Իմ աշխատանքն Է՝ կարծիքներ ունենալ եւ հայտնել, որոնք ուրիշ ոչ ոք չի կարող կամ չի անի: Ես արել եմ դա, ես համոզված եմ, որ միանգամայն ճիշտ եմ՝ որոշում չկայացնելով այլեւս պատերազմ ուղարկել երիտասարդ տղամարդկանց ու կանանց»,-ասել Է նա՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը:

Այսպես Է Բայդենը պատասխանել հասարակական կարծիքի հարցումները մեկնաբանելու խնդրանքին, որոնց համաձայն ամերիկացիների մեծամասնությունը հավանություն չի տալիս այն բանին, թե ինչպես են զարգանում իրադարձություններն Աֆղանստանում: ԱՄՆ-ի նախագահը նշել Է, որ այդ հարցումներին ծանոթ չԷ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Դիտվել է 2980անգամ
Վերջին լուրեր