06 / Մարտ / 2020 : 14-35

«Medifield» հայ-ամերիկյան առաջին բժշկական ամսագրի շնորհանդեսը

«MediField» հայ-ամերիկյան առաջին բժշկական ամսագիրն արդեն իրականություն է: Բոլորովին վերջերս, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքի  «Abril Books» գրատանը տեղի ունեցավ ամսագրի շնորհանդեսը:  Միջոցառմանը ներկա էին  բժիշկներ, ոլորտի ականավոր մասնագետներ, այդ թվում նաև` տեղի հայ համայնքի այլ ներկայացուցիչներ: 

Համահայկական այս նշանակալից  նախաձեռնության  մտահղացման հեղինակն ու ամսագրի հիմնադիրն ամերիկաբնակ, մի  շարք հաջողված նախաձեռնությունների հեղինակ, Հայկական տեղեկատվական կենտրոնի /«AIC»/ հիմնադիր՝ մեր հայրենակից Հայկ Մարկոսյանն է:

Ամսագրի հիմնադրի հավաստմամբ՝  այսօր ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում հայ բժիշկներին ու բժշկական ոլորտի մասնագետներին,  առաջատար բուժհաստատությունների աշատանքները համակարգող անձանց կատարած գործունեությունը հավուր պատշաճի գնահատելու և ներկայացնելու անհրաժեշտություն կա:

«Տարիներ շարունակ իմ, և իմ ղեկավարած ընկերությունների գործունեության առանցքային մասը կազմել են համահայկական այն խոշոր ծրագրերը, որոնք հասարակական լայն հնչեղություն են ստացել թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս»,- նշել է Հայկ Մարկոսյանը՝ հավելելով, որ ինքն ու իր թիմը եռանդագին լծված են իրենց առաքելությունը կատարելու գործում:

  «MediField» հայ-ամերիկյան առաջին բժշկական ամսագիրը  հնարավոր է ձեռք բերել ինչպես Գլենդելի «Abril Books» գրախանութից, որտեղ ներկայացված է հայ հեղինակների հայերեն և անգլերեն  գրքերը, այնպես էլ մի շարք հայկական խանութներից ու բուժհաստատություններից: Ամսագիրը ներկայացված է նաև Հայաստանում՝ ԱՆ Հանրապետական գիտաբժշկական գրադարանում  և  մի շարք այլ հանրային վայրերում:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Author's cover photo
Ամսաթիվ 06 / Մարտ / 2020 : 14-35
Հրապարակման հեղինակ՝ Աննա Ավետյան

Լրագրող, վերլուծաբան- 2017 թվականից աշխատում է «Ելակետ լրատվական» գործակալությունում: Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միջազգային Գիտակրթական կենտրոնի լրագրության գծով մագիստրատուրան: Իր հեղինակային հոդվածներն ու հարցազրույցները տպագրվել են ՀՀ առաջատար տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, աշխատել է նաև որպես հեռուստալրագրող, տարբեր բնույթի հաղորդաշարերի գլխավոր խմբագիր: Մասնագիտանալով հասարակության հետ կապերի ոլորտում՝ երկար տարիներ աշխատել է նաև որպես հանրային կապերի մասնագետ:

Դիտվել է 14588անգամ
Վերջին լուրեր