23 / Օգոստոս / 2021 : 18-10
Խուսափեք քննադատելուց եւ բողոքելուց. Դեյլ Քարնեգի
ՊԱՏՐԱՍՏԵՑ՝ ՄԱՐԻԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Հանրահայտ գրող, հոգեբան, դասախոս Դեյլ Քարնեգին՝ մարդկային շփումների, ինքնազարգացման դասընթացների, հանրային ելույթների մասնագետ. ծանոթ է ինքնակրթությամբ, անձնական աճով հետաքրքրվող մարդկանց։
Ստորեւ՝ հաջողության 10 դասեր «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» գրքից, որ առաջին անգամ լույս է տեսել 1936ին։
1. ՄԵՐ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՒՄ ԵՆՔ ՄԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ
«Երջանկությունը կախված չէ արտաքին հանգամանքներից: Այն պայմանավորված է միայն մեր հոգեբանական տրամադրվածությամբ»:

2. ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՎԱԽ Է ԾՆՈՒՄ
«Անգործությունը ծնում է կասկածներ և վախ, մինչդեռ գործողությունները համարձակություն ու վստահություն են պարգևում»:

3. ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ՄԵԿ ԱՍՏԻՃԱՆ Է ԴԵՊԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ
«Սովորեք սխալների վրա: Հիասթափություններն ու անհաջողությունները ամենակարևոր աստիճաններն են դեպի հաջողություն»:

4. ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ
«Փոխանակ անհանգստանաք այն մասին, թե ինչ են մտածում ձեր մասին ուրիշ մարդիկ, ինչո՞ւ չօգտագործեք այդ ժամանակը և չփորձեք անել այնպիսի մի բան, որը կհիացնի նրանց»:

5. ԱՐԵՔ ԱՅՆ, ԻՆՉ ՁԵԶ ԴՈՒՐ Է ԳԱԼԻՍ
«Մարդիկ չեն կարող լինել հաջողակ այնքան ժամանակ, քանի դեռ նրանց դուր չի գալիս այն, ինչով նրանք զբաղվում են»:


6. ՀԻՇԵՔ, ՈՐ ԱՅՆ, ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՔ, ԻՐ ՄԵՋ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Է ԿՐՈՒՄ
«Աշխարհի հետ մեր շփման համար կա 4 միջոց: Այն ամենը, ինչ մեզ շրջապատում է, մենք գնահատում և դասակարգում ենք այս 4 նշաններով՝ ինչ ենք մենք անում, ինչ տեսք ունենք մենք, ինչ ենք խոսում և ինչպես ենք խոսում»:

7. ՌԻՍԿԻ ԳՆԱՑԵՔ
«Այն մարդը, ով պատրաստ է գնալ ավելի հեռու, քան ուրիշները, իսկապես խիզախ ու համարձակ է»:

8. ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՓՆՏՐԵԼԻՍ
«Աշխարհում բոլորը երջանկություն են փնտրում, և այն գտնելու միայն մի ստույգ ուղի կա: Դրա համար դուք պետք է սովորեք կառավարել ձեր մտքերը: Երջանկությունն արտաքին պայմաններից չի կախված: Այն կախված է ներքին պայմաններից: Դուք երջանիկ եք կամ դժբախտ եք ոչ թե շնորհիվ այն բանի, թե ով եք դուք, որտեղ եք գտնվում կամ ինչ եք անում, այլ ձեր վիճակը պայմանավորված է նրանով, թե դուք այն ամենի մասին ինչ եք մտածում»։

9.ԽՈՒՍԱՓԵՔ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒՑ ՈՒ ԲՈՂՈՔԵԼՈՒՑ
«Ցանկացած հիմար կարող է քննադատել, դատապարտել և դժգոհել, և նրանց մեծամասնությունը այդպես էլ անում է։ Բայց հասկանալու և ներելու համար պահանջվում է ուժեղ բնավորություն ու ինքնատիրապետում»։

10.ՂԵԿԱՎԱՐԵՔ ՁԵՐ ՄՏՔԵՐԸ ԵՎ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ
«Մարդը, ով փնտրում է ուրիշների հավանությունը, վստահում է իր սեփական երջանկությունը ուրիշներին»:

ԴԵՅԼ ՔԱՐՆԵԳԻ


Author's cover photo
Ամսաթիվ 23 / Օգոստոս / 2021 : 18-10
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 21418անգամ
Վերջին լուրեր