23 / Օգոստոս / 2021 : 18-39

Մենք երբեք չենք ճանաչել Ղրիմի անօրինական միացումը և չենք ճանաչի. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ղրիմյան հարթակի շրջանակներում խոսել է լրատվամիջոցների հետ և հայտնել, որ շարունակում է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ «Մենք երբեք չենք ճանաչել Ղրիմի անօրինական միացումը և անընդհատ շեշտում ենք, որ չենք ճանաչի»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան մասնակցում է գագաթնաժողովին ՝ ցույց տալու իր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և շեշտելու կարևորությունը, որը նա տալիս է Ղրիմի թաթարների իրավունքներին։
Դիտվել է 11153անգամ
Վերջին լուրեր