Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Օգոստոս / 2021 : 13-33

Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է. Մարտակերտում բռնված ադրբեջանցի զինծառայողը Գյանջայից է այնտեղ հասել

Ադրբեջանական բանակի արտակարգ անհետաձգելի ռազմական ծառայության զինվո Բաբաեւ Ջամիլ Նաթիղօղլուն կամավոր լքել է Գյանջայի հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքը: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:

«Բաբաեւի դեմ քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն:

Պաշտպանության նախարարությունը նշում է, որ, ենթադրաբար, ադրբեջանցի զինվորը անցել է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածք»,- հայտնում է աղբյուրը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջամիլ Բաբաեւը բերման է ենթարկվել Լեռնային Ղարաբաղում՝ Մարտակերտի տներից մեկում:

Ադրբեջանի ռազմական գերատեսչության այս հաղորդագրությունը ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պարզաբանումներ է տալիս:
Դիտվել է 15389անգամ
Վերջին լուրեր