27 / Ապրիլ / 2020 : 13-55

Ավելի քան 28 164 կմ/ժ․ ՆԱՍԱ-ն հայտնել է Միջազգային տիեզերակայանի թռիչքի արագությունը

Միացյալ Նահանգների Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, Twitter սոցկայքի իր էջում Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) թռիչքի արագությունը համեմատել է ինքնաթիռի արագության հետ և համապատասխան տեսանյութ հրապարակել։

 
«Ինքնաթիռների արագությունը մոտ 966 կմ/ժ է, իսկ Միջազգային տիեզերակայանը Երկրի շուրջը պտտվում է ավելի քան 28 164 կմ/ժ արագությամբ»,- նշվում է հրապարակման մեջ:

Գրառման մեջ նշվում է նաև, որ կայանը երկնքում շարժման մեջ գտնվող վառ աստղի է նման: 

 
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Դիտվել է 9781անգամ
Վերջին լուրեր