28 / Օգոստոս / 2021 : 12-29

ԱՄՆ ավիահարված է իրականացրել Աֆղանստանում

ԱՄՆ զինուժը հայտարարել է, որ Աֆղանստանի արևելյան շրջանում իրականացրած ավիահարվածի արդյունքում սպանել է «Իսլամական պետություն» խմբավորման աֆղանական մասնաճյուղի ղեկավարին:

Ինչպես փոխանցում է BBC News-ը, ԻՊ-ի աֆղանական խմբավորման անդամին թիրախավորել են Նանգարհար նահանգում: ԻՊ-ի տվյալ խմբավորումն է ստանձնել Քաբուլի օդանավակայանում հինգշաբթի տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը, որի հետևանքով 170 մարդ է մահացել, այդ թվում՝ 13 ամերիկացի զինվորական:

Հաղորդվում է, որ վերջին երկու շաբաթում հաջողվել է ավելի քան 100 000 մարդու տարհանել Աֆղանստանից:
Դիտվել է 7637անգամ
Վերջին լուրեր