28 / Օգոստոս / 2021 : 14-43

Էրդողանը դարձել է Բոսնիայի առաջնորդի դստեր հարսանիքի կնքահայրը (լուսանկարներ, տեսանյութ)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է Բոսնիայի մահմեդականների առաջնորդի՝ «Ժղովրդավարական գործողությունների կուսակցության» խոշորագույն ղեկավար Բակիր Իզետբեգովիչի դստեր հարսանիքին՝ դառնալով հարսանիքի կնքահայրը, հայտնում է Radiosarajevo- ն: Բոսնիայում նրան դիմավորել են աննկարագրելի ոգևորությամբ: Տեղի բնակիչները վանկարկել են «Թուրքիա՛»՝ կախելով թուրքական դրոշները ողջ Սարաևոյում:

Թուրք առաջնորդը Սարաևո է ժամանել իր ընտանիքի այլ անդամների հետ։ Նրան ուղեկցում էին կինը՝ Էմինեն, որդին՝ Բիլալը, և հարսը՝ Ռեյվանը։

Դիտվել է 14984անգամ
Վերջին լուրեր