Բրնձի միջոցով մաքրեք մաշկը, ազատվեք պզուկներից և հետքերից
Բրինձը հիանալի կոսմետիկ միջոց է։ Այն շատ օգտակար է գեղեցիկ ու առողջ մաշկ ունենալու համար։ Բրինձից պատրաստած դիմակը սպիտակեցնում է դեմքի մաշկը, մաքրում պզուկներից, հարթեցնում կնճիռները, լաքաները։
Չինաստանում և ճապոնիայում կանայք դիմակներ են պատրաստում բրնձից։ Անժխտելի փաստ է, թե ինչ առողջ և գեղեցիկ մաշկ ունեն չինուհիները և ճապոնուհիները։
Պատրաստեք այս բաղադրատոմսը ՝ բրնձով։
Բաղադրամասեր
2 ճաշի գգալ լավ որակի հատիկավոր բրինձ, 2 թեյի գդալ մեղր, 2 թեյի գդալ թարմ կաթ, 1 բաժակ ջուր, 0,5 թեյի գդալ կտավատի յուղ։
Պատրաստման եղանակը
Խաշեք բրինձը և անցկացրեք քամիչով։ Ջուրը առանձնացրեք։ Շիլայի մեջ ավելացրեք գոլ կաթ և մեղր: Վերջում ավելացրեք կտավատի յուղը և լավ խառնեք։
Օգտագործման եղանակը
Քսեք դիմակը մաքրած դեմքին, թողեք մինչև այն ամբողջությամբ չորանա: Հեռացրեք միջոցը նախապես պահված եփուքի օգնությամբ: Այս դիմակը օգտագործեք 10 օրը 2 անգամ։
1 ամիս անց կնկատեք զարմանալի փոփոխությունները։
Եղեք միշտ գեղեցիկ և խնամված։