27 / Ապրիլ / 2020 : 14-22

Բրնձի միջոցով մաքրեք մաշկը, ազատվեք պզուկներից և հետքերից

Բրինձը հիանալի կոսմետիկ միջոց է։ Այն շատ օգտակար է գեղեցիկ ու առողջ մաշկ ունենալու համար։   Բրինձից պատրաստած դիմակը սպիտակեցնում է դեմքի մաշկը, մաքրում պզուկներից, հարթեցնում կնճիռները, լաքաները։

Չինաստանում և ճապոնիայում կանայք դիմակներ են պատրաստում բրնձից։ Անժխտելի փաստ է, թե ինչ առողջ և գեղեցիկ  մաշկ ունեն չինուհիները և ճապոնուհիները։

Պատրաստեք այս բաղադրատոմսը ՝ բրնձով։

 Բաղադրամասեր    

 2 ճաշի գգալ լավ որակի հատիկավոր բրինձ, 2 թեյի գդալ մեղր, 2 թեյի գդալ թարմ կաթ, 1 բաժակ ջուր, 0,5 թեյի գդալ կտավատի յուղ։  

 Պատրաստման եղանակը

Խաշեք բրինձը և անցկացրեք քամիչով։ Ջուրը առանձնացրեք։ Շիլայի մեջ ավելացրեք գոլ կաթ և մեղր: Վերջում ավելացրեք կտավատի յուղը և լավ խառնեք։  

 Օգտագործման եղանակը    

 Քսեք դիմակը մաքրած դեմքին, թողեք մինչև այն ամբողջությամբ չորանա: Հեռացրեք միջոցը նախապես պահված եփուքի օգնությամբ: Այս դիմակը օգտագործեք 10 օրը 2 անգամ։

1 ամիս անց կնկատեք զարմանալի փոփոխությունները։

Եղեք միշտ գեղեցիկ և խնամված։

 

yelaket.am

Դիտվել է 37566անգամ
Վերջին լուրեր