«Երբեք մեր ժողովուրդն այսքան լավ չի ապրել»․ Բագրատյան
Չնայած մարտի կեսերից արտակարգ դրության մեջ ենք, այնուամենայնիվ, ամեն ինչ աճել է: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ազգային վիճակագրության կոմիտեն հրապարակել է 2020-ի առաջին եռամսյակի մակրոտնտեսական թվերը։ Չնայած մարտի կեսերից արտակարգ դրության մեջ ենք, այնուամենայնիվ, ամեն ինչ աճել է. ՏԱՑ-ը 4 տոկոսով, արդյունաբերությունը՝ 8.7, գյուղատնտեսությունը 4.5, ծառայությունները (ինչպես միշտ՝ 5.5)։
Գներն իջել են, իսկ միջին անվանական աշխատավարձն աճել է 9.2 % (իրական աշխատավարձն աճել է 9.3)։ Երբեք մեր ժողովուրդն այսքան լավ չի ապրել, պնդում են ԱՎԿ «պաշտոնական» թվերը»: