01 / Սեպտեմբեր / 2021 : 12-44

«Բալես, դու պապա չունես` մեռել ա»․ Նաիրա Մովսիսյանի գրառումը դստերն առաջին դասարան ուղեկցելիս (լուսանկարներ)

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը դստերն ուղեկցել է առաջին դասարան։ Նա լուսանկարներ է հրապարակել աղջկա առաջին քայլերից և գրել․


«Սկսվեց առաջին քայլերն ու առաջին դասն ու գիտելիքի օրը ....

Շնորհավորում եմ բալես և խոստանում, որ երբևէ քեզ մենակ չես զգա այս կյանքում, կքայլես առաջ և կուղղորդվես քո ուղեղով , ոչ հասարակության թելադրանքով։

Չեմ ուզում լինես գերազանցիկ, ուզում եմ խելացի լինես։

Հ.Գ.Սարսափելի դժվար է էսպիսի օրերին բալիկիդ հետ մեն–մենակ քայլ անել, սարսափելի ա պատասխանել հարցերին երեխայի, որոնք չունես։

Կարևորը նա գիտի, որ այս կյանքում որպես ծնող ունի միմիայն ինձ, իսկ մնացածը վաղուց մահացել են և երկնքում են ։Նա ունի միմիայն մայրական կողմ `սիրող, պաշտող տատիկ և մայր ....

֊Մամա, բոլորը ունեն ստեղ մամա ու պապա, մենք ինչի ենք եկել....

Մնացած լարվածությունս արդեն էլ էական չէր...

Բալես, դու պապա չունես` մեռել ա.....

Ու սա սեպտեմբերի պայծառ 1–ն է»։

Նշենք, որ Նաիրա Մովսիսյանն ու երեխայի հայրը՝ Վան Հակոբյանը, բաժանվել են ամուսնությունից կարճ ժամանակ անց։ Նաիրան միշտ նշում է, որ երեխան կապ չունի իր հոր հետ։

Դիտվել է 77990անգամ
Վերջին լուրեր