02 / Սեպտեմբեր / 2021 : 15-19

Մահացել է հնդկական «Հարսիկը» սերիալի աստղ Սիդհարթ Շուկլան

Սրտի նոպայից 40 տարեկանում մահացել է բոլիվուդյան դերասանի Սիդհարթ Շուկլան։ Հաղորդվում է, որ նրա մահվան փաստը հաստատել է Մումբայի հիվանդանոցը։

Դերասանը մայր ու երկու քույր ունի։ «Որոշ ժամանակ առաջ նրան մահացած վիճակում հիվանդանոց են հասցրել»,- PTI-ին հայտնել է հիվանդանոցի բարձրաստիճան պաշտոնյան։

Նորությունը շոկային է եղել հեռուստատեսության աստղերի եւ Բոլիվուդի ոլորտում աշխատողների համար։ Այնպիսի հայտնիներ, ինչպիսիք են Նիմրատ Կաուրը, Վիկի Կաուշալը, Ռիտեշ Դեշմուկը, Մալիկա Շերավաթը եւ այլք սոցիալական ցանցերում կիսվել են դերասանի անսպասելի մահվան վերաբերյալ իրենց մտքերով ու ցավակցություններ հայտնել։
Դիտվել է 39221անգամ
Վերջին լուրեր