03 / Սեպտեմբեր / 2021 : 10-11
Թուրքիան Հարավային Կովկասը վերածում է ահաբեկչության որջի «Ալ Քաիդա»-ի թուրքամետ զինյալները՝ Արցախի օկուպացված տարածքներում
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․
«Աֆղանստանից ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ գործընկերների, մասնավորապես` Թուրքիայի զորքերի դուրսբերումն արտագաղթի ալիք է բարձրացրել վերջիններիս հետ համագործակցած քաղաքացիների եւ ուժերի շրջանում: Թուրքիան այս երկրում երկար տարիներ զորքեր պահելուն զուգահեռ ձեւավորել էր իրեն լոյալ՝ հիմնականում թրքալեզու խմբավորումներ: Վերջիններս առկա էին նաեւ վերջին 20 տարում որոշակիորեն տրանսֆորմացված «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմավորման տարբեր խմբավորումներում:
Բնական է, որ Անկարան չի ցանկանա այդ ռազմականացված ահաբեկչական խմբավորումները տեղափոխել իր տարածք, այլ հնարավորության դեպքում կտեղակայի այն տարածաշրջաններում, որտեղ դեռ չավարտած գործեր ունի:
Դրա համար ամենահարմար վայրը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներն են, եւ հավանականությունը մեծ է, որ այդ գործընթացն արդեն սկսվել է: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն օրերս «NEWS.am»-ին հայտնել էր, որ «Ալ Քաիդա»-ի գրոհայիններից մի քանիսը շտապ կարգով տեղակայվել են Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքներում: «Մենք տեսնում ենք խորապես մտածված աշխարհաքաղաքական գիծ, որտեղ ակտիվորեն օգտագործվում են արմատական ահաբեկչական ուժեր: Տեղի ունեցողը ինչ-որ կերպ թաքցնելու համար տեղեկություններ են տարածվում Արցախի օկուպացված հատված իբր աֆղանցի փախստականների տեղափոխման մասին»,-հայտարարել էր Դավիթ Բաբայանը:
Պարզ է, որ Արցախի տարածքն օկուպացնելու մեջ առաջնային դեր խաղացած Թուրքիան է որոշելու այդ տարածքների վերաբնակեցման հարցը, եւ դա առաջին հերթին անելու է տարիների ընթացքում տարածաշրջանի տարբեր անկյուններում ձեւավորած ահաբեկչական ծայրահեղական զինված խմբավորումների միջոցով, որոնք պաշտոնական Անկարային դեռ երկար ժամանակ են պետք գալու տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս թափ հավաքող իր ծավալապաշտական գործողությունների համար:
Ադրբեջանին այս դեպքում ոչինչ չի մնում, բացի ահաբեկչական խմբավորումների մուտքն իր երկիր փախստականների անվան տակ շղարշելուց: Ադրբեջանի պետական միգրացիոն ծառայությանն առընթեր հասարակական խորհրդի նախագահ Ազեր Ալլահվերանովը վերջերս հայտարարել էր, որ Աֆղանստանի Հերաթ քաղաքում բնակվող 16 հազար ադրբեջանցիների առաջնորդը դիմել է իրենց՝ ասելով, որ շատ կցանկանային ապաստան գտնել Ադրբեջանում:
Իրականում Թուրքիան Ադրբեջանի հետ միասին, խաղաղ բնակչության քողի տակ, Արցախի օկուպացված տարածքներ է տեղափոխում «Ալ Քաիդայի» խմբավորումներից մեկի՝ թուրքամետ «Վիլայաթ հորասանի» ահաբեկիչներին: Աֆղանստանում արդեն սրվել են հարաբերությունները վերջինիս եւ «Թալիբան» շարժման միջեւ: Արցախի օկուպացված տարածքներ ահաբեկիչների տեղափոխումը լրջագույն սպառնալիք է տարածաշրջանի բոլոր երկրների, նաեւ՝ Ադրբեջանի համար:
Վերոնշյալ ահաբեկչական կազմավորումն արգելված է ՌԴ-ում եւ նրա անդամների տեղակայումը ռուս խաղաղապահների հարեւանությամբ ու Ռուսաստանի սահմաններին մոտ դրական չի կարող ընկալվել վերջինիս կողմից: Մյուս կողմից էլ այդ քայլով Թուրքիան հերթական օղակն է սեղմում Իրանի շուրջը, որը տարեցտարի ավելի բարդ աշխարհաքաղաքական միջավայրում է հայտնվում: Արցախի խնդրի կարգավորման եւ հայ-ադրբեջանական բարդ հարաբերությունների պայմաններում ահաբեկչական խմբավորումների առկայությունը շփման գծում առավելագույն ռիսկեր է պարունակում: Ստեղծված իրավիճակում միջազգային կազմակերպությունների եւ կենտրոնների ուշադրությունը պետք է հրավիրվի Հարավային Կովկասն ահաբեկչության որջի վերածելու՝ Թուրքիայի այս քաղաքականության վրա: Այն սպառնում է նաեւ Հին աշխարհամասին:
Կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում
Դիտվել է
14074անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու . կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին...
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի...
02 / Սեպտեմբեր / 2021
Մահացել է «Սիրտակի» պարի երաժշտության հեղինակ Միկիս Թեոդորակիսը
Վախճանվել Է աշխարհահռչակ հույն կոմպոզիտոր Միկիս Թեոդորակիսը. նա 96 տարեկան Էր: Այդ մասին հաղորդել Է ERT հանրային հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Թեոդորակիսը երկար ժամանակ հիվանդ...
01 / Ապրիլ / 2020
Կորոնավիրուսից պաշտպանվելու համար օդը որքա՞ն խոնավ պետք է լինի. Annual Review of Virology
Օդի 40-60 տոկոս համեմատական խոնավության դեպքում նոր կորոնավիրուսը հիվանդներից առողջներին է փոխանցվում ավելի հազվադեպ: Այս մասին հայտնում են Յելի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները, որոնց կատարած նոր...
01 / Ապրիլ / 2020
Ռուսաստանում ևս անձանց տեղաշարժը վերահսկվում է սմարթֆոններով
Մարտի 27-ից Ռուսաստանում գործարկվում է համակարգ, որը նախատեսված է սմարթֆոնների միջոցով այն անձանց տեղաշարժը վերահսկելու համար, ովքեր կարող են կապ ունենալ COVID-19 կորոնավիրուսով վարակված անձանց...
02 / Ապրիլ / 2020
Չինացի համաճարակաբանը հայտնել է՝ երբ կնահանջի կորոնավիրուսն աշխարհում . Ն. Հոխիկյան
Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Չինաստանում հայտնի համաճարակաբան Չժուն Նանշանը հայտարարել է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսը կնահանջի ապրիլի...
02 / Ապրիլ / 2020
Կորոնավիրուսով պացիենտը վարակիչ է ախտանիշների առաջանալուց 1-3 օր առաջ. CDC
Կորոնավիրուսով վարակված մարդիկ վարակիչ են մինչեւ առաջին ախտանիշների ի հայտ գալը արդեն 1-3 օր առաջ: Այս մասին նշված է ամերիկյան Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի (Centers for...
02 / Ապրիլ / 2020
Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել. Ի գիտություն ՀՀ-ից Ճապոնիա և Կորեա ժամանող ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների
Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել ապրիլի 3-ից անորոշ...
02 / Ապրիլ / 2020
Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջարկել է աղոթել լրատվամիջոցների աշխատակիցների համար
Հռոմի Ֆրանցիսկոս պապը թվիթերի իր միկրոբլոգում գրառում է արել՝ առաջարկելով աղոթել լրատվամիջոցներում աշխատող այն մարդկանց համար, որոնք այս օրերին մարդկանց օգնում են իրենց ամբողջությամբ մեկուսացված...