Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Սեպտեմբեր / 2021 : 11-03

Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում սեպտեմբերի 3-ի դրությամբ․ 16 մահվան նոր դեպք



Սեպտեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 243 981 դեպք, որոնցից 228 214-ն` առողջացած, 4892-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9713 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 560 430 թեստավորում: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ Առողջապահության նախարարությունից։
Այսպիսով` երեկ կատարվել է 6138 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 595 նոր դեպք: Ունենք 488 առողջացած, 16 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1162 է:
Դիտվել է 5534անգամ
Վերջին լուրեր