Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Սեպտեմբեր / 2021 : 14-23

Սերը մոտիվացնո՞ւմ է. Ադելը շարունակում է նիհարել իր նոր ընկերոջ կողքին (լուսանկարներ)

Վերջերս Ադելը ավելի հաճախ հիշատակության է արժանանում ոչ թե որպես երգչուհի, այլ որպես յուրահատուկ կամքի ուժ ունեցող անձ, գրում է cosmo.ru-ն:

Իրոք, միայն վերջին երկու տարում հանրահայտ երգչուհին նիհարել է 23 կիլոգրամով: Հավանաբար, նոր հարաբերություններն օգնում են Ադելին մնալ լավ մարզավիճակում. վերջին շրջանում նա հանդիպում է բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսի գործակալ Ռիչ Փոլի հետ:




Նախօրեին երգչուհուն ու մենեջերին նկատել էին Լոս Անջելեսում՝ ժամադրությունից հետո: Զույգը լքել է այն ռեստորանը, որտեղ միասին անցկացրել են երեկոն:

Սիրելիի հետ հանդիպման համար Ադելն ընտրել է մի հանդերձանք, որը հիանալի կերպով ընդգծել է նրա քաշի կորստի տպավորիչ արդյունքները: Երգչուհին ընտրել է սև շապիկ, վանդակավոր կիսաշրջազգեստ, ոճային կոշիկներ և փոքրիկ պայուսակ: Հանդերձանքը զուսպ է թվում, բայց շատ ոճային: Եվ ամենակարեւորը`այն ընդգծում է Ադելի բոլոր առավելությունները:

Երկրպագուները պաշտում են այս զույգին եւ նշում, թե ինչպիսի հիանալի տեսք ունի երգչուհին:

Հիշեցնենք, որ 2019 -ին երգչուհին որոշեց դադարեցնել կարիերան` ընտանեկան դրաման կարգավորելու համար։ Գործարար Սիմոն Կոնեցկիի հետ ամուսնալուծության գործը ավարտվեց միայն այս տարվա սկզբին:


Երկրպագուները վստահ են՝ Ադելը իրեն շատ ավելի երջանիկ է զգում Ռիչի հետ հարաբերություններում: Դա է պատճառը, որ բրիտանացի երգչուհին պարզապես զարմանալի տեսք ունի: Նոր կյանքը օգնեց նրան գտնել իր սեփական ոճը: Դժվար է պատկերացնել, որ 2010 թվականին Ադելը կարող էր իրեն թույլ տալ մինի հագնել:
Դիտվել է 20389անգամ
Վերջին լուրեր