04 / Սեպտեմբեր / 2021 : 12-16

Հայաստանի պահանջով ձերբակալվել է ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության փոխղեկավարը

Սերբիայի իրավապահ մարմինները, ՀՀ իշխանությունների պահանջով, ձերբակալել են ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլա Միլենկովսկուն:

Այդ մասին հայտնել է հյուսիսամակեդոնական Alsat-M. հեռուստաալիքը. հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ձերբակալությունը տեղի է ունեցել օգոստոսի 27 -ին ՝ Միլենկովսկու «Պրեսևո» սահմանակետը հատելիս ՝ Հյուսիսային Մակեդոնիայի տարածք մուտք գործելու համար: Հեռուստաալիքի փոխանցմամբ ՝ Սերբիայի իրավասու մարմինները գործել են հետաքննություն իրականացնող հայկական կողմի խնդրանքին համապատասխան:
Միեւնույն ժամանակ, դիվանագետը երկրի ազգային հակահետախուզության նախկին ղեկավար Սաշո Միալկովի ազգականն է, ով այժմ ազատազրկման է դատապարտված պաշտոնեական դիրքի չարաշահման համար:

Ըստ Հայաստանի իրավապահ մարմինների ՝ 2018 թվականին Հյուսիսային Մակեդոնիայի երեք դիվանագետներ ՝ Միլենկովսկու գլխավորությամբ, Հայաստանից հեռացրել են երկրի նախկին կառավարության ներկայացուցչին, ով մեղադրվում է խոշոր չափի հափշտակության մեջ:

Դիտվել է 12140անգամ
Վերջին լուրեր