04 / Սեպտեմբեր / 2021 : 14-26

Արքայազն Ուիլյամը նախկին համակուրսեցուն օգնել է ընտանիքի հետ փախչել Քաբուլից

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամն անձամբ միջամտել է, որպեսզի Աֆղանստանի ազգային բանակի սպային և նրա ընտանիքին օգնի փախչել Քաբուլից ու տեղափոխվել Մեծ Բրիտանիա, գրում է Fox News-ը:

Նշվում է, որ Քեմբրիջի դուքսը և սպան միասին են սովորել Սանդհերսթի Թագավորական ռազմական ակադեմիայում:



39-ամյա արքայազնը, տեղեկանալով նախկին համակուրսեցու՝ ընտանիքի հետ Քաբուլի օդանավակայան հասնելու և թալիբանի գրոհից հետո երկիրը լքելու անհաջող փորձերի մասին, միջամտել է իրավիճակին: Հայտնի է, որ սպան Աֆղանստանում պատերազմի ընթացքում աջակցել է բրիտանական զորքերին, ուստի նրան տարհանելը բնական է եղել:

Արքայազն Ուիլյամը դիմել է թագավորական լեյտենանտ Դիքսոնին, որպեսզի նա օգնի սպային: Դրանից հետո աֆղան զինվորականն ընտանիքի հետ կարողացել է Միացյալ Թագավորություն թռչել: Նշվում է, որ բրիտանական հատուկ ուժերը, որոնք զբաղվել են Քաբուլից տարհանումներով, տեղյակ են եղել արքայազնի միջամտության մասին:
Դիտվել է 6132անգամ
Վերջին լուրեր