04 / Սեպտեմբեր / 2021 : 14-55

Սկանդալ. «Հարրի եւ Մեգան. փախուստ պալատից» նոր կենսագրական ֆիլմում Մեգան Մարքլին «սպանել» են

Արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի կյանքի վերջին բուռն իրադարձությունները կցուցադրվեն նոր ֆիլմում, որը կոչվում է «Հարրի եւ Մեգան. փախուստ պալատից»: Սակայն ժապավենն արդեն քննադատության է ենթարկվել սադրիչ տեսարանի պատճառով։

Ֆիլմի նոր կադրերը վրդովմունք են առաջացրել համացանցում։ Ֆիլմը սկսվելու է երազներից, որտեղ Սասեքսի դքսուհին ավտովթարի է ենթարկվելու։

Դերասանուհի Սիդնի Մորտոնը, որը կերտել է Մեգանի դերը գտնվում է պապարացիների շրջապատում շրջված մեքենայի մեջ, նախքան արքայազն Հարին, որի դերը կերտել է Ջորդան Դինը, շտապում է բացել մեքենայի դուռը: Հաջորդ տեսարանում աստղն արթնանում է անկողնում՝ արքայազն Հարիի եւ որդու՝ Արչիի հետ:

Կադրերի հրապարակումից հետո համացանցում շատերն իրենց վրդովմունքն են հայտնել եւ քննադատել ֆիլմն այն բանի համար, որ ստեղծողները օգտագործել են արքայադուստր Դիանայի ողբերգությունը՝ ֆիլմում դրամատիկ բեմ ստեղծելու համար:


Օգտատերեը գրել են․ «սա հիմար կատա՞կ է. ֆիլմի սկզբում Մեգան Մարքլը «մահանում է» ավտովթարից», «Շատ անճաշակ»։ Ես չեմ հավատում, որ նրանք կարող են նման բան անել», «Անճաշակ եւ զզվելի»:

Ֆիլմի պրեմիերան պետք է կայանա սեպտեմբերի 6-ին։ Սա առաջին դեպքը չէ, երբ Հարիի եւ Մեգանի կյանքը վերաիմաստավորվում է կինոյի համար: Ավելի վաղ լույս են տեսել «Հարի եւ Մեգան. սիրո թագավորական պատմություն» (2018) եւ «Հարի եւ Մեգան. թագավորական զույգի կայացում» (2019) կինոնկարները:
Դիտվել է 6585անգամ
Վերջին լուրեր