27 / Ապրիլ / 2020 : 18-03

 Տնական մայոնեզ

Տնական մայոնեզ: Այնպես եմ ուզում կիսվել ձեզ հետ այս գաղտնիքով, որի շնորհիվ դուք կդադարեք վախենալ մայոնեզը պատրաստելիս դրանում հում ձու օգտագործելուց:

Այս բաղադրությամբ պատրաստելիս դուք կստանաք համեղ, նուրբ, փքուն մայոնեզ, թեթև: Պատրաստվում է ընդամենը մի քանի րոպեում: Իսկ բաղադրիչները միշտ կան ձեր ձեռքի տակ:

Բաղադրիչները


Բուսական յուղ – 150 մգ
Մանանեխ – 1/2թ/գ
Հավկիթ– 1 հատ
Աղ – 1/4թ/գ
Շաքարավազ – 1/4թ/գ
Կիտրոնի հյութ – 1ճ/գ


Պատրաստման եղանակը


Նախ՝ ինչպես կտեսնեք տեսանյութում, սկզբում աշխատում ենք ձվի հետ՝ այն 1 րոպե թողնելով տաք ջրում: Տարայի մեջ լցնում ենք ձուն, ավելացնում աղը, շաքարավազը, մանանեխը, ձեթը և հարում այնքան, մինչև կթանձրանա: Հարել կարող եք հարիչով կամ բլենդերով: Ավելացնում ենք կիտրոնի հյութը:

Բարի ախորժակ
Դիտվել է 14725անգամ
Վերջին լուրեր