06 / Սեպտեմբեր / 2021 : 17-27

«Նա վախկոտ է, նապաստակ». Վրաստանի վարչապետն ասել է՝ ինչու Սաակաշվիլին չի վերադառնում հայրենիք

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կրկին անդրադարձել է նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հայտարարությանն առ այն, որ պատրաստվում է հայրենիք վերադառնալ, գրում է apsny.ge կայքը:

«Եթե նա ուզում է գալ, թող գա: Արդեն 8-9 տարի է, ինչո՞ւ չի կարող գալ, ի՞նչ եք կարծում, որովհետև վախկոտ է, նապաստակ, վախկոտ մարդ», - ասել է Ղարիբաշվիլին՝ Սաակաշվիլիի այն հայտարարության վերաբերյալ, ըստ որի՝ երկուշաբթի կհայտարարի Վրաստանի հետ կապված իր ծրագրերի մասին:

Ինչպես լրագրողներին տված հարցազրույցում նշել է Ղարիբաշվիլին, Սաակաշվիլիի հերթական «հիմար սադրանքը» միայն ժպիտ է առաջացնում:

«Ես շատ եմ ուզում, որ Սաակաշվիլին գա, մենք շատ կզվարճանանք: Ես նրան խոստացել եմ, որ փողկապերի շատ գեղեցիկ հավաքածու կպատրաստեմ և կուղարկեմ բանտ՝ վերանորոգված բանտ: Սա Սաակաշվիլիի ճակատագիրն է», - ասել է Ղարիբաշվիլին:

Հիշեցնենք, որ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սեպտեմբերի 6-ին հանդես կգա հայտարարությամբ` Վրաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ իր ծրագրերի և անմիջական մասնակցության մասին: Այս մասին Սաակաշվիլին գրել է սոցիալական ցանցի իր էջում:
Դիտվել է 8635անգամ
Վերջին լուրեր