ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախցի Միշան հյուրընկալվել է Մաքսիմ Գալկինին և հիացրել իր կատարումներով
Ռուսական «Лучше всех!» մանկական հաղորդաշարին է մասնակցել մանկական «Եվրատեսիլի» և ռուսական «Голос дети» շոուների մասնակից Միշա Գրիգորյանը:
«Հեռու լեռներում ապրում է այս գեղեցիկ տղան: Նա երգում է ինչպես սոխակ, թեև արծիվ է»,- այսպես է ներկայացրել Միշային Մաքսիմ Գալկինը:
Միշան պատմել է, որ արդեն համերգներով է հանդես գալիս, սակայն չի ցանկանում դրանով գումար վաստակել։ Մաքսիմ Գալկինը նշել է, որ «հայկական ավանդույթի համաձայն՝ պետք է լավ գումար վաստակել, որպեսզի պահի ողջ ընտանիքը»:
Միշան կատարել է Ջեյմս Բրաունի It’s A Man’s Man’s Man’s World, Ֆարել Ուիլյամսի Happy, Queen խմբի We Are The Champions կատարումների պոպուրին:
«Բրավո՛, Միշա»,- ասել է Գալկինը:
Միշան «Лучше всех!» շոուի մեկ այլ մասնակցի՝ Մերի Մուսինյանի հետ, որը քանոն է նվագել, կատարել է Բոբբի Մակֆերինի Don’t Worry, Be Happy երգը: