27 / Ապրիլ / 2020 : 18-24

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախցի Միշան հյուրընկալվել է Մաքսիմ Գալկինին և հիացրել իր կատարումներով

Ռուսական «Лучше всех!» մանկական հաղորդաշարին է մասնակցել մանկական «Եվրատեսիլի» և ռուսական «Голос дети» շոուների մասնակից Միշա Գրիգորյանը:

«Հեռու լեռներում ապրում է այս գեղեցիկ տղան: Նա երգում է ինչպես սոխակ, թեև արծիվ է»,- այսպես է  ներկայացրել Միշային  Մաքսիմ Գալկինը:

Միշան պատմել է, որ արդեն համերգներով է հանդես գալիս, սակայն չի ցանկանում դրանով գումար վաստակել։ Մաքսիմ Գալկինը նշել է, որ «հայկական ավանդույթի համաձայն՝ պետք է լավ գումար վաստակել, որպեսզի պահի ողջ ընտանիքը»:

Միշան կատարել է Ջեյմս Բրաունի It’s A Man’s Man’s Man’s World, Ֆարել Ուիլյամսի Happy, Queen խմբի We Are The Champions կատարումների պոպուրին:

«Բրավո՛, Միշա»,- ասել է Գալկինը:

Միշան «Лучше всех!» շոուի մեկ այլ մասնակցի՝ Մերի Մուսինյանի հետ, որը քանոն է նվագել, կատարել է Բոբբի Մակֆերինի Don’t Worry, Be Happy երգը:

 

 

Դիտվել է 151679անգամ
Վերջին լուրեր