07 / Սեպտեմբեր / 2021 : 12-04

Կանադայի վարչապետի վրա քարեր են նետել (տեսանյութ)

Ցուցարարները մի բուռ մանր քարեր են նետել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի ուղղությամբ: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է CBC հեռուստաալիքը:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել նախընտրական հանրահավաքից հետո, երբ Թրյուդոն պատրաստվում էր նստել ավտոբուսը: Վարչապետին շրջապատել են ցուցարարները և նրա վրա մի բուռ խիճ են նետվել:

Ըստ Թրյուդոյի՝ ինքը չի տուժել:

Հեռուստաալիքը հաղորդում է, որ սա Լիբերալ կուսակցության առաջնորդի առաջին հանդիպումը չէ, որն ուղեկցվում է բողոքի ցույցերով: Ավելի վաղ բողոքի ակցիաների պատճառով հանրահավաքներից մեկը պետք է չեղյալ հայտարարվեր:

Global News-ի փոխանցմամբ՝ մանրախիճ նետող մարդիկ բողոքի ցույց էին անցկացնում՝ չընդունելով կորոնավիրուսի դեմ պատվաստումները:

Կանադայում նախատեսվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել սեպտեմբերի 20-ին:
Դիտվել է 7481անգամ
Վերջին լուրեր