07 / Սեպտեմբեր / 2021 : 17-52
«Ամերիա Սերունդ 13». փոփոխությունը դառնալու ձեր հնարավորությունը
Ամերիաբանկը մեկնարկում է հաջողված ու սպասված ծրագրերից մեկը` «Ամերիա Սերունդ 13»-ը: Ծրագիրը բացառիկ հնարավորություն է 21-27 տարեկան այն երիտասարդների համար, որոնք ցանկանում են իրենց մասնագիտական ուղին սկսել Ամերիաբանկում, ձեռք բերել նոր հմտություններ և փորձ, դառնալ մրցունակ մասնագետներ:Այս տարի «Ամերիա Սերունդ 13» ծրագրի մասնակից երիտասարդները մասնագիտանալու են բիզնեսի սպասարկման ոլորտում` մասնակցելով դասընթացների, ստեղծարար քննարկումների, գտնելու են մարդակենտրոն լուծումներ և բացահայտելու են գերազանց սպասարկման գաղտնիքները, ձեռք են բերելու մասնագիտական հմտություններ, ծանոթանալու են նորարար մոտեցումների` ուղղորդում ստանալով արհեստավարժ Ամերիացիների կողմից:
Ընտրական փուլերը հաղթահարած երիտասարդները երեք ամիս շարունակ ստանալու են գործնական գիտելիքներ` ծանոթանալով ժամանակակից բիզնեսի առաջատար փորձին: Անհրաժեշտ է ունենալ բարձրագույն մասնագիտական կրթություն, հաղորդակցման հմտություններ, պատասխանատվության զգացում և նոր գիտելիքներ ձեռք բերելու և անընդհատ զարգանալու ցանկություն:
Ամերիա Սերունդը յուրօրինակ հարթակ է գործատուի և թիրախային բուհերի երիտասարդ մասնագետների միջև` նրանց համար ստեղծելով մասնագիտական աճի և առաջխաղացման հնարավորություն:
Ծրագրի ավարտին ձեռք բերված գիտելիքներն ու փորձը լավագույնս կիրառած երիտասարդներին հնարավորություն կտրվի շարունակելու իրենց մասնագիտական ուղին Ամերիաբանկում` աշխատանքի անցնելով մասնաճյուղային մեծ ցանցում կամ կոնտակտային կենտրոնում:
Ծրագրի ընթացքում մասնակիցները վարձատրվելու են:
2012թ.-ից մինչ այսօր իրականացվել է «Ամերիա Սերունդ» թվով 12 ծրագիր, որոնց արդյունքում Ամերիա թիմին է միացել ավելի քան 230 թիմակից: «Ամերիա սերունդ» ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: Դիմումներն ընդունվում են մինչև ս.թ. սեպտեմբերի 21-ը ներառյալ:
«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով։
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Դիտվել է
4806անգամ
Դիտեք նաև
21 / Փետրվար / 2020
ՊԵԿ-ը սննկացնում է փոքր հյուրանոցներին
2018թ. հուլիսի մեկից ուժի մեջ մտած և մինչև 2019 թ. դեկտեմբերի 31-ը գործող հարկային օրենսգրքի 258 հոդվածը իսկական պատուհաս է դարձել շրջանառության հարկով աշխատող հյուրանոցների համար, որովհետև ըստ այդ...
22 / Հունվար / 2020
Մեզ համար նպատակային է աշխարհին ներկայանալը հայկական որակյալ ջրի տեսականիով. Վարդան Վահանյան
Բիզնես Ելակետ հաղորդաշարի հյուրը ARARAT GROUP USA գործադիր-տնօրեն Վարդան Վահանյանն է։
2016 թվականին պաշտոնապես բացվեց ARARAT GROUP ջրերի գործարանը՝ Արտաշատ քաղաքում: Մինչ բացումը շուրջ 12 տարի...
21 / Հունվար / 2020
Հարցազրույց Ելակետում հաղորդաշարի հյուրը գյուղատնտես Դավիթ Դավթյանն է
Գյուղատնտեսությունն այսօր աղետալի վիճակում է։ Տասնյակ տարիների անգործության սխալ, սխալ գործունեության արդյունքները, ամեն ինչ թվերով է երևում։ Հողագործության ոլորտում ըստ պաշտոնական թվերի ...
23 / Հունվար / 2020
Ամերիկյան Էլ էյ Սոլար գրուպ ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել
Ամերիկյան Էլ էյ Սոլար գրուպ ընկերությունն (LA Solar Group) բանակցություններ է վարում Հայաստանում էլեկտրոմոբիլների՝ մարդատար էլեկտրական մեքենաների շուկան համալրելու և զարգացնելու նպատակով խոշոր...
31 / Հունվար / 2020
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 30-ին, կազմել է 478.69 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.11 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է...
30 / Մարտ / 2020
Կառավարության նիստը՝ ուղիղ
Կառավարության նիստը՝ ուղիղ
01 / Ապրիլ / 2020
Գազպրոմ Արմենիան մտադիր է թանկացնել գազը
Գազպրոմ Արմենիա փակ բաժնետիրական ընկերությունը և Տրանսգազ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը մտադիր են դիմել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով`...
01 / Ապրիլ / 2020