07 / Սեպտեմբեր / 2021 : 20-15

Արցախում ձերբակալված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևը փոխանակվել է Ադրբեջանում պահվող երկու հայ գերու հետ

Արցախում ձերբակալված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևը փոխանակվել է Ադրբեջանում պահվող երկու հայ գերու հետ: Այս մասին հայտնում է «Sputnik Ադրբեջանը»:

Նշենք, որ հայ գերիներին վերադարձնելու համար Բաքու է մեկնել գեներալ Մուրադովը։ Նրանք արդեն ինքնաթիռում են։

Հիշեցնենք, որ օգոստոսի 25 -ին ադրբեջանցի զինվոր Ջամիլ Բաբաևը մտել էր Մարտակերտի տներից մեկը, որտեղ երկու դեռահաս երեխաներն են եղել, սպառնալով ուտելիք և ծխախոտ էր պահանջել։

Օգոստոսի 28-ին զինծառայող Ջամիլ Բաբաևին մեղադրանք էր առաջադրվելԱՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածով, 145-րդ հոդվածի 1-ին մասով, 135-րդ հոդվածի 1-ին մասով և 133-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով (սահմանն ապօրինի հատելու, անչափահասների նկատմամբ սպանության սպառնալիքի և լրտեսության ակնհայտ հատկանիշներով):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։
Դիտվել է 14738անգամ
Վերջին լուրեր