Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Սեպտեմբեր / 2021 : 09-58

Ադրբեջանի «ազգային հերոսին» դանակահարել են


Հարձակում է կատարվել Ադրբեջանի «ազգային հերոս» Ռասիմ Աքպերովի վրա: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Միջադեպը տեղի ունեցել Ադրբեջանի Գերանբոյ քաղաքի կենտրոնում՝ թեյարանում: Հարձակվողը դանակով 4 հարված է հասցրել Աքպերովին, հայտնել է նրա որդին՝ Աղա Աքպերովը:

Ռասիմ Աքպերովը Գանձակի կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը գնահատվում է ծանր:

Նախնական տվյալներով՝ դանակահարողը՝ Խալիկ Մամեդովը, բնակիչների շրջանում հայտնի է որպես թմրանյութ օգտագործող անձ:

Մամեդովը պարտքով գումար է խնդրել Աքպերովից, եւ մերժում ստանալով՝ դանակի մի քանի հարված է հասցրել «ազգային հերոսին», որից հետո հանձնվել ոստիկանությանը:

Խալիկ Մամեդովը ձերբակալվել է, կատարվում է քննություն:
Դիտվել է 10750անգամ
Վերջին լուրեր