10 / Սեպտեմբեր / 2021 : 14-47

Ֆրանսիան հրաժեշտ տվեց Ժան Պոլ Բելմոնդոյին․ Մակրոնը տեսանյութ է հրապարակել

Ֆրանսիան հրաժեշտ տվեց աշխարհահռչակ դերասան Ժան Պոլ Բելմոնդոյին։ Այս մասին ֆեյսբուքյան իր գրառման մեջ հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ կցելով հրաժեշտի արարողակարգի տեսագրությունը և մակագրելով՝ «Մնաս բարով, սիրելիս»։

«Յուրաքանչյուր կյանք թանկ է: Բայց երբ մի կյանքը լուսավորում է մյուսներին, այն դառնում է սուրբ: Ցտեսություն, արվեստագետին»,֊Էմանուել Մակրոնի գրառման մեկնաբանություններում գրել է հետևորդներից մեկը։
Դիտվել է 8991անգամ
Վերջին լուրեր