Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Սեպտեմբեր / 2021 : 17-49

Զելենսկին հայտարարել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի պատրաստակամության մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է անդամակցել ՆԱՏՕ-ին։ Նրանք կարծում են, որ դա դաշինքին անհրաժեշտ է:

«Իմ դիրքորոշումը շատ պարզ է։ Մենք պատրաստ ենք անդամակցել ՆԱՏՕ-ին մեր բանակի, մեր մասնագետների մակարդակով: Այն բարեփոխումները, որոնք մենք իրականացնում ենք, ես կարծում եմ, որ ոչ ոքի ավելի շատ պետք չեն՝ ոչ ՆԱՏՕ֊ին, ոչ ԵՄ֊ին, քան մեզ, մեր ժողովրդին։ Մենք կարծում ենք, որ մեզ անհրաժեշտ է անդամակցել ՆԱՏՕ֊ին։ Առանց՝ Ուկրաինայի ԵՄ֊ն ուժեղ չի լինի»,֊հայտարարել է Զելենսկին։

ՆԱՏՕ -ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ավելի վաղ ասել էր, որ դաշինքին անդամակցելու համար Ուկրաինային անհրաժեշտ կլինի հասնել մի շարք չափանիշների, որոնց իրականացման համար շատ ժամանակ կպահանջվի: Փորձագետները կարծում են, որ առաջիկա 20 տարում Կիևը չի կարողանա դիմել ՆԱՏՕ-ին անդամակցության համար:
Դիտվել է 5547անգամ
Վերջին լուրեր