11 / Սեպտեմբեր / 2021 : 14-19

Մենք չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Մենք անում ենք այն, ինչ կարող ենք, որպեսզի 2 կողմերին կրկին վերադարձնենք Մինսկի խմբի ներքո բանակցությունների սեղանի շուրջ, որովհետեւ գտնում ենք, որ բանակցությունների միոցով հարցը պետք կարգավորվի: Այս մասին այսօր` սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին` անդրադառնալով արցախյան հարցի կարգավորմանը:
«Քարտուղար Բլինքենը շատ տարբեր առթիներով շարադրել է մեր այս հանձնառությունը: Եւ, իհարկե, 30 տարվա պատերազմի եւ լարվածության իրավիճակը, մեկ գիշերվա ընթացքում չի կարող լուծվել, սակայն կան հիմնավոր բաներ, որոնք մենք կարեւորում ենք, եւ ինչպես նշեցի, մենք չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված է եւ այն մնալու է Մինսկի խմբի օրակարգում»,-ասաց նա:

Դեսպանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը հստակ ասել է, որ ավելի լայնածավալ քննարկումների չի անցնի, անի դեռ գերիների հարցը չի լուծվել. «Ինչպես գիտեք` Միացյալ Նահանգները որոշակի քայլեր գործադրել են, ռուսաստանյան գործընկերները եւս ջանքեր գործադրել են եւ որոշակի հաջողություն ունեցել ենք: Մենք հույս ունենք, որ կգանք մի կետի, երբ բոլոր գերիները կվերադառնան»:
Դիտվել է 3896անգամ
Վերջին լուրեր