ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծիրան և խաղող մշակողները փոխհատուցում կստանան
Գյուղապահովագրության ծրագրից օգտված ֆերմերները փոխհատուցում կստանան։
Ծիրան և խաղող մշակողները, որոնք տարեսկզբին ապահովագրել էին իրենց բերքը գարնանային ցրտահարությունից, փոխհատուցում կստանան։ Տուժած ֆերմերների վնասը հիմա գնահատում են, իսկ գումարի չափը պարզ կլինի բերքահավաքից 15 օր առաջ։
Մինչև այժմ կնքվել է մոտ 730 պայմանագիր։ «Այսօր անհրաժեշտ է, որ մեծ ներգրավում լինի նաև ֆերմերների կողմից, որպեսզի կարողանանք կայացնել ապահովագրական ինստիտուտը»,֊ ասում է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։